ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԻ ԿՐԿՆՎԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը վստահ է, որ ԱՄՆ տնտեսությանը չի սպառնում ճգնաժամի կրկնվելու վտանգ: Այս մասին նա հայտարարել է Սինգապուրում ընթացող Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների ֆինանսների նախարարների գիտաժողովի շրջանակներում:
ԱՄՀ ղեկավարի կարծիքով համաշխարհային շուկայում դեռևս նկատվում են որոշակի ռիսկային դրսևորումներ, սակայն ճգնաժամի կրկնվելու վտագ չի սպառնում:
ԱՄՀ կանխատեսումների համաձայն 2010-2011 թվականների արդեն կգրանցվի համաշխարհային տնտեսության աճ, որը, սակայն, կսահմանվի ավելի ցածր մակարդակում, քան մինչճգնաժամային ժամանակաշրջանում էր: