Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱՄՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ ԵՆ ԴՈԼԱՐԸ, ԵՎՐՈՆ, ՅԵՆԸ ԵՎ ՖՈՒՆՏԸ
16/11/2010 11:23
Կիսվել

ԱՄՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹՆԵՐ ԵՆ ԴՈԼԱՐԸ, ԵՎՐՈՆ, ՅԵՆԸ ԵՎ ՖՈՒՆՏԸ

Միջազգային պահուստային հիմնական արժութային զամբյուղում, որը կազմում և օգտագործում է Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ), կրկին ներառվել են ԱՄՆ դոլարը, եվրոն, բրիտանական ֆունտն ու ճապոնական յենը: Սակայն, ինչպես նշվում է ԱՄՀ պաշտոնական հաղորդագրության մեջ, զամբյուղում այս արժույթներից յուրաքանչյուրի տեսակարար կշիռը ենթարկվել է փոփոխության: Մասնավորապես, ԱՄՀ որոշմամբ, աճել են եվրոյի և բրիտանական ֆունտի տեսակարար կշիռները, մինչդեռ դոլարի և յենի մասնաբաժիններն արժութային զարմբյուղում կրճատվել են:

Հատկանշական է, որ չինական յուանը չի ներառվել ԱՄՀ հատուկ քվազի-արժույթի` Փոխառության հատուկ Իրավունքի (SDR) հաշվարկման գործընթացում` որպես հիմնական պահուստային արժույթ:

ԱՄՀ հայտարարության համաձայն, միջազգային արժութային պահուստային զամբյուղի կառուցվածքի վերանայման որոշումն ընդունվել է սահմանաված կարգի համաձայն, երբ 5 տարին մեկ անգամ ԱՄՀ-ն քննարկում է զամբյուղում արժույթների տեսակարար կշիռների փոփոխության անհրաժեշտության հարցը:

Նոր զամբյուղն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հուվարի 1-ից: Զամբյուղում դոլարի մասնաբաժինը կկազմի 41,9% (մինչ այս սահմանված 44%-ի փոխարեն), եվրոյի մասնաբաժինը կկազմի 37,4% (34%), բրիտանական ֆունտինը` 11,3% (11%), ճապոնական յենինը` 9,4% (11%):

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36