ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) կուսումնասիրի Իսպանիայի ֆինանսական համակարգը և համակարգի գործնեության հետ կապված փաստաթղթերը: Հիմնադրամի ներկայացուցիչները կժամանեն Իսպանիա հունվարի 17-ին:
ԱՄՀ-ի առաքելութոյւնը պատրաստովում է այցելել Իսպանիայի Էկոնոմիկայի նախարարություն, Իսպանիայի Կենտրոնական բանկ և հիմնական վարկային կազմակերպություններ: Այցի հիմնական նպատակը իրավիճակի գնահատումն ու հետագա զարգացումների կանխատեսումն է:
Իսպանիայի պետական մարմիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններ տալ ԱՄՀ այս հետաքննական այցի մասին: