ԴՈՄԻՆԻԿ ՍԹՐՈՍ-ԿԱՆ – ԵՄ-Ը ԲԱՎԱԿԱՆԻՆ ՈՒՇ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ
Եվրամիությունը բավականին ուշ է արձագանքել Հունաստանի բյուջետային խնդիրներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը` նշելով, որ, եթե Եվրամիությունը փորձեր լուծել Հունաստանի պարտքային խնդիրները դեռևս փետրվարին, ապա պահանջվող ֆինանսական աջակցության ծավալները կլինեին զգալի փոքր:
ԱՄՀ տնօրենի խոսքերով` Հունաստանին աջակցության նպատակով Եվրամիության իրականացրած միջոցառումները կյանքի կոչվեցին ոչ ճիշտ ժամանակին:
Նշենք, որ ներկայումս Հունաստանը Եվրամիության «թույլ օղակն» է: Այս երկրի բյուջեի պակասուրդը 2009 թվականի արդյունքներով հասել էր սահմանային կետի` գերազանցելով ՀՆԱ-ի 13,6%-ը: