ԱՄՀ-Ն ՉԵՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՄԱՆ ԱՐԱԳ ՏԵՄՊԵՐ
Համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացն ընթանում է ավելի արագ տեմպերով, քանի կանխատեսվում էր: Այս մասին Հանկոնգում ընթացող Ասիական ֆինանսական ֆորումի բացման իր ելույթում նշել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանը և ավելացրել, որ համաշխարհային տնտեսության վերականգնումն առավելապես պայմանավորված է ասիական երկրներում գրանցված դրական միտումներով:
ԱՄՀ նախագահի խոսքերով` տնտեսական աճի մինչճգնաժամային տեմպերին համապատասխան աճ են գրանցել Հնդկաստանը, Չինաստանը, Թաիլանդը և Ինդոնեզիան, սակայն այս երկրների կառավարությունները չպետք է շտապեն հրաժարվել հակաճգնաժամային միջոցառումներից, քանի որ համաշխարհային տնտեսության վերականգնումը դեռևս անկայուն հիմքերի վրա է: