
ԱՄՀ-Ն ԳՆԱՀԱՏԵԼ Է ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՍՑՐԱԾ ՎՆԱՍԸ
Արժույթի Միջազգային Հիմանդրամի (ԱՄՀ) գնահատմամբ` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի կրած ընդհանուր վնասը կազմում է 2,28 տրիլիոն դոլար:
Ինչպես նշվում է գլոբալ ֆինանսական կայունության մասին ԱՄՀ զեկույցում` համաշխարհային տնտեսությունում դեռևս պահպանվում է ռիսկի գործոնը` նախ և առաջ կապված առանձին պետությունների պարտքային պարտավորությունների շարունակական աճով:
Նշենք, որ իր նախորդ զեկույցում ԱՄՀ-ն համաշխարհային ճգնաժամի վնասների ընդհանուր ծավալը գնահատել էր 533 մլրդ դոլարի սահմաններում: