22/04/2010 11:07
ԱՄՀ – 2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԿԳՐԱՆՑՎԻ ՀՆԱ-Ի ԱՃ` 4%-Ի ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ
2010 թվականի համար Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) կանխատեսում է համաշխարհային տնտեսության 4,2% աճ:Նշենք, որ մինչ այս ԱՄՀ-ն կանխատեսել էր համաշխարհային տնտեսության աճ` 3,9%-ի սահմաններում:
ԱՄՀ World Economic Outlook զեկույցում ներկայացված կանխատեսումների համաձայն` 2010 թվականի արդյունքներով ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի աճը կտատանվի 4%-ի սահմաններում: 2011 թվականի համար ԱՄՀ այս երկրների համար կանխատեսել է ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցում:
Հատկանշական է, որ ԱՄՀ-ն վերանայել է նաև Ռուսաստանի տնտեսության հետագա զարգացման միտումների վերաբերյալ իր կանխատեսումները: Վերջին կանխատեումների համաձայն Ռուսաստանի ՀՆԱ-ն ընթացիկ տարվա արդյունքներով կգրանցի 4% աճ: 2011 թվականին, ըստ կանխատեսումների, այս ցուցանիշը կտատանվի 3,3%-ի սահմաններում:
18/04/2026
դրամ
Դոլար (USD)
373.34
-0.47
Եվրո (EUR)
440.35
-0.56
Ռուբլի (RUR)
4.8937
-0.0062
Լարի (GEL)
138.84
-0.12
Արծաթ
952.09
-5.59
16:12 18/04/26
