31/03/2011 11:07
ԱՄՀ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
Միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից եվրոպական «խնդրահարույց» երկրների վարկանիշների իջեցումը և այս գործակալությունների վերլուծաբանների կողմից հրապարակվող սուր և քննադատական գնահատականները զգալի «վնաս են հասցնում» Եվրոպայի տնտեսությանը` խախտելով այս տարածաշրջանի ֆինանսական կայունությունը և առավել խորացնելով առանց այն էլ զգալի պարտքային ճգնաժամը: Նման հայտարարությամբ հանդես են եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչները: Ինչպես նշվում է ԱՄՀ տնտեսագետների հրապարակած զեկույցում` միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից եվրոպական համեմատաբար խոշոր պետությունների, ինչպես օրինակ, Հունաստանի և Պորտուգալիայի, վարկանիշների իջեցումը համակարգային ազդեցություն է թողնում ողջ եվրոպական արժութային միության կայունության և Եվրագոտու բոլոր անդամ-պետությունների տնտեսությունների վրա: Մասնավորապես, այս պայմաններում զգալի է դառնում ճնշումը տարածաշրջանի ֆոնդային բորսաների վրա:
Հիշեցնենք, որ մինչ այս միջազգային վարկանիշային գործակալությունների գործունեությանն ուղղված քննադատական հայտարարություններով հանդես էին եկել նաև Եվրամիությունը, Եվրոպական կենտրոնական բանկը և առանձին եվրոպական երկրների ղեկավարներ:
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
Արծաթ
756.62
+29.84
10:50 11/08/26
