ԱՄՀ – ԴԵՌԵՎՍ ԺԱՄԱՆԱԿԸ ՉԷ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂԱԿԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Համաշխարհային տնտեսությունը կայունացման ճանապարհին է, սակայն դեռևս նպատակահարման չէ հրաժարվել տնտեսական գործընթացներում պետական միջամտությունից: Նման կարծիք է հայտնել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Դոմինիկ Սթրոս Կանը, ով նշել է, որ աշխարհի տարբեր երկրների կառավարությունների և կենտրոնական բանկերի կողմից համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը և տնտեսության խթանմանն ուղղված միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները, սակայն դեռևս վաղ է հրաժարվել պետության ուղղակի միջամտության գործառույթներից: