Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
ԱՄՀ – 2011Թ.-ԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ
20/12/2010 11:24
Կիսվել

ԱՄՀ – 2011Թ.-ԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՃԳՆԱԺԱՄԻՑ

2011 թվականի արդյունքներով Իռլանդիայի ՀՆԱ-ն կաճի 0,9%-ով, իսկ 2012 թվականին` 1,9%-ով: Նման կանխատեսում են ներկայացրել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանները` նշելով, որ ՀՆԱ-ի կանխատեսվող աճի ոչ այնքան բարձր այս ցուցանիշները կարող են վերանայվել, և որոշ գործոններով պայմանավորված` դրանք կարող են նվազել: ԱՄՀ վերլուծաբանների գնահատականների համաձայն` Իռլանդիայում դեռևս առկա են ռիսկեր` այս երկրի ֆինանսական խնդիրների հնարավոր խորացման ուղղությամբ, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ նաև Եվրագոտու անդամ մյուս երկրների տնտեսությունների վրա:

Անցյալ շաբաթ Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն էր տվել Իռլանդիային 22.5 միլիարդ եվրո որպես ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագրին:

Հիշեցնենք, որ Իռլանդիայում ճգնաժամը խորացավ այս տարվա նոյեմբերին: Սկզբնական շրջանում երկրի կառավարությունը հայտարարեց, որ կարող է միայնակ հաղթահարել իր բյուջետային խնդիրները, սակայն հետագայում դիմեց ԱՄՀ և ԵՄ ֆինանսական աջակցությանը: Նոյեմբերի 28-ին ԵՄ-ի և ԱՄՀ-ի անդամ երկրները հայտարարեցին, որ կարող են  Իռլանդիային տրամադրել շուրջ  85 միլիարդ եվրո:

Նշենք նաև, որ Իռլանդիայի կառավարությունն արդեն մշակել է բյուջետային ծախսերի կրճատման նոր նախագիծ: Առաջիկա չորս տարիներին Իռլանդիայի կառավարությունը մտադիր է կրճատել երկրի բյուջեի պակասուրդը 15 մլրդ եվրոյով:  Նոր մշակված ռազմավարության շնորհիվ Իռլանդիան մտադիր է երկրի բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 3% մակարդակին:

Ընթացիկ տարվա արդյունքներով Իռլանդիայի բյուջեի պակասուրդն, ըստ կանխատեսումների, կարող է հատել երկրի ՀՆԱ-ի 22% մակարդակը, ինչը ԵՄ-ի համար ռեկորդային ցուցանիշ է: Ինչ վերաբերում է Իռլանդիայի արտաքին պարտքի հարաբերակցությանը երկրի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալին, ապա, ըստ ԱՄՀ կանխատեսումների, այս ցուցանիշը տարեվերջին կարող է հասնել 99%-ի:

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36