ԱՄՀ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ՎԱՐԿ ՉԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) մերժել է 2 մլրդ դոլար վարկի տրամադրման Ուկրաինայի խնդրանքը: Ինչպես նշել են Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչները` արտահերթ աջակցություն ստանալու խնդրանքով Ուկրաինայի կառավարությունն այս տարվա դեկտեմբերին դիմել էր ԱՄՀ-ին` մեկնաբանելով իր այս քայլը ներքին պարտքի մարման ուղղությամբ երկրում ձևավորված դժվար իրադրությամբ:
Նշենք նաև, որ երեկ` դեկտեմբերի 23-ին, ԱՄՀ կրկին մերժել էր Ուկրաինային 16,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ կայունացման վարկի վերջին` չորրորդ մասի փոխանցման կառավարության խնդրանքը` նշելով, որ այդ հարցը կքննարկվի արդեն 2010 թվականին: