
ԳԱՐԵՋՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՃ
Գարեջրի արտադրությամբ աշխարհի առաջատար ընկերությունը` Anheuser-Busch InBev կոնցեռնը, ամփոփել է 2009 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթն աճել է շուրջ 3,7%-ով` կազմելով 9,3 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ` հասույթի աճն առավելապես պայմանավորված է ընկերության իրացման շուկաներում վաճառքի ծավալների 1% աճով:
Նշենք, որ Anheuser-Busch InBev ընկերությունը կազմավորվել է անցյալ տարվա աշնանը` ամերիկյան Anheuser-Busch և բելգիական InBev ընկերությունների միաձուլման արդյունքում:
Anheuser-Busch InBev ընկերությանն են պատկանում շուրջ 200 ապրանքային նշաններ, որոնցից առավել մեծ ճանաչում են վայելում Budweiser, Stella Artois, Beck”s, Leffe և Hoegaarden բրեդները: