INBEV ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 1.55 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար Anheuser-Busch InBev ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակած ֆինանսական հաշվետվության հանաձայն հաշվետու եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել է 1.55 մլրդ դոլար:
2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 10%-ով և կազմել 9.76 մլրդ դոլար: Այդ նույն եռամսյակում պահանջարկի անկմամբ պայմանավորված ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 3.1%-ով:
Նշենք, որ Anheuser-Busch InBev ընկերությունը կազմավորվել է անցյալ տարվա աշնանը` ամերիկյան Anheuser-Busch և բելգիական InBev ընկերությունների միաձուլման արդյունքում:
Anheuser-Busch InBev ընկերությանն են պատկանում շուրջ 200 ապրանքային նշաններ, որոնցից առավել մեծ ճանաչում են վայելում Budweiser, Stella Artois, Beck”s, Leffe և Hoegaarden բրեդները: