18/10/2010 14:48
ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱԴԱՄԱՆԴՆԵՐԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲՈՐՍԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Երեկ` հոկտեմբերի 17-ին, հնդկական Մումբայում բացվել է ադամանդների խոշորագույն բորսան աշխարհում` Bharat Diamond Burse-ն: Բորսայի ընդհանուր տարածքը 80 հազար քառ. մետր է, որտեղ կարող են միաժամանակ աշխատել 2,5 հազար թրեյդերներ: Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ` բորսայի կառուցման համար ծախսվել է շուրջ 250 մլն դոլար: Բորսայի նորակառույց շենքը բաղկացած է 8 մասնաշենքերից, որոնցից յուրաքանչյուրն ունի 9 հարկ: Սպասվում է, որ արդեն հաջորդ տարի BDB բորսայի շրջանառությունը կկազմի 22,7 մլրդ դոլար:
Նշենք, որ Հնդկաստանն ադամանդի և թանկարժեք մետաղների արտադրությամբ և սպառմամբ աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Հնդկաստանի արտահանման համախառն ծավալում ադամանդների արտահանումը կազմում է շուրջ 16%:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
