ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՌԵԿՈՐԴԱՅԻՆ` 8,6% ԱՃ
Ընթացիկ ֆինանսական տարվա արդյունքներով, որը կավարտվի 2011 թվականի մարտի 31-ին, Հնդկաստանի ՀՆԱ-ն կաճի 8,6%-ով: Նման կանխատեսում են ներկայացրել Հնդկաստանի պաշտոնական կառույցները: Նշենք, որ այս ցուցանիշը կլինի առավելագույնը վերջին շուրջ երեք տարիների կտրվածքով:
Հնդկաստանի Կնետրոնական բանկի նախագահ Սուբիր Գոկարնի գնահատմամբ` Հնդկաստանը, պայքարելով աճող գնաճի դեմ, կարող է կանգնել լուրջ խնդիրների առջև` պայմանավորված ամբողջ աշխարհում պարենային ապրանքների գների շարունակական բարձրացմամբ:
Տնտեսագետների կարծիքով, Հնդկաստանին անհրաժեշտ է հնարավորինս արագ զսպել գնաճի տեմպերը, որպեսզի տնտեսությանը ժամանակին հաղորդի աճի ազդակներ: