ING ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՄԲԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 1,3 ՄԼՐԴ ԵՎՐՈՆ
Նիդերլանդական ING Groep N.V. ապահովագրական ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում այս ֆինանսական ընկերությունն ապահովել է 1,33 մլրդ եվրոյի զուտ շահույթ: Նշենք, որ նախորդ տարվա համապատասխան եռամսյակում ING ընկերությունը կրել էր 793 մլն եվրոյի զուտ վնաս:
Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն հաշվետու ամիսներին ապահավագրավճարներից ստացված համախառն եկամուտը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է 6,5%-ով և կազմել 8,3 մլրդ եվրո:
ING Groep N.V. ֆինանսական խումբը ծառայություններ է մատուցում նաև բանկային և ներդրումային բիզնեսի ոլորտներում: Ընկերությունը ներկայումս իր գործունեությունն է ծավալում աշխարհի շուրջ 50 երկրներում` սպասարկելով ավելի քան 85 մլն հաճախորդների: