
INTEL-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 ԱՆԳԱՄ
Միկրոչիպերի արտադրության համաշխարհային առաջատար ընկերություններից մեկը` ամերիկյան Intel կորպորացիան, հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է ավելի քան երեք անգամ` կազմելով 2,4 մլրդ դոլար: Նշենք, որ 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ընկերությունն ապահովել էր 647 մլն դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների արդյունքներով Intel ընկերության հասույթը կազմել է 10,3 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի արդյունքներով Intel ընկերության տարեկան զուտ շահույթը կրճատվել էր 18%-ով` կազմելով 4,369 մլրդ դոլար: