ԱՅՍ ՏԱՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՊԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԿԿԱԶՄԵՆ 72 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ամբողջ աշխարհի բջջային կապի առաջատար օպերատորներն այս տարվա ընթացքում ինտերնետի արագ և անլար հասանելիություն ապահովող տեխնոլոգիաների զարգացման նպատակով մտադիր են ծախսել ավելի քան 72 մլրդ դոլար: GSM Association գործակալության տվյալների համաձայն այս ծառայությունների նկատմամբ պահանջարկն ամբողջ աշխարհում անընդմեջ աճում է, և ընկերոյւթյունները նախատեսում են իրենց ծախսերի զգալի մասն ուղղել հենց այս տեխնոլոգիաների զարգացմանը:
2010 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ինտերնետի հասանելիություն ապահովող ծրագրերում ներդրումների ընդհանուր ծավալը կարող է աճել 15%-ով, ընդ որում ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բջջային կապի օպերատորների տեխնոլոգիաների բարելավմանը կուղղվի 34 մլրդ դոլար, հյուսիսամերիկյան ընկերություններն այս նպատակներով կծախսեն 19 մլրդ դոլար, իսկ եվրոպական ընկերությունները` 14 մլրդ դոլար: