
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 12%-ՈՎ
Միջազգային ներդրումային բանկերը 2009 թվականի ընթացքում ապահովել են կոմիսիոն վճարումներից ստացվող հասույթի համախառն ծավալի աճ շուրջ 12%-ով: International Financial Services London (IFSL) անկախ վերլուծական գործակալության տվյալների համաձայն հաշվետու տարվա արդյունքներով միջազգային ներդրումային բանկերի հասույթի համախառն ծավալը կազմել է 66,3 մլրդ դոլար: Նշենք, որ 2007 թվականի համեմատությամբ, երբ ներդրումային բանկերը ապահովել էին հասույթի ռեկորդային մակարդակ, այս ցուցանիշի անկումը կազմել է 27%:
Հատկանշական է, որ 2008-2009 ֆինանսական տարվա արդյունքներով աշխարհի 1000 խոշոր բանկերի ակտիվների ընդհանուր ծավալն աճել է 6,8%-ով և կազմել ռեկորդային 96,4 տրիլիոն դոլար, ընդ որում այս նույն ժամանակահավածում առաջատար բանկերի շահույթը կրճատվել է 85%-ով` կազմելով 115 մլրդ դոլար: