Աշխարհ

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 94.40+2.62 WTI - 91.50+4.26
COMEX:  GOLD - 4491.00-1.52 SILVER - 75.01-0.81
COMEX:  PLATINUM - 1950.30+1.42
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.7+0.28 EUR/GBP - 1.1633-0.22
FOREX:  EUR/USD - 1.1633-0.22 GBP/USD - 1.3457-0.01
STOCKS RUS:  RTSI - 1131.49-0.57
STOCKS US: DOW JONES - 51078.88+0.09 NASDAQ - 27086.81+0.42
STOCKS US: S&P 500 - 7599.96+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 66934.33+0.91 TOPIX - 3940.70-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 25398.18+0.86 SSEC - 4057.74-0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10338.95-0.68 CAC40 - 8146.59-0.45
STOCKS EUR:  DAX - 25003.04-0.40
01/06/2026  CBA:  USD - 368.35+0.17 GBP - 495.91+1.89
01/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
01/06/2026  CBA:  GOLD - 53836+1522 SILVER - 897.5+33.14
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 39%-ՈՎ
20/01/2010 10:55
Կիսվել

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 39%-ՈՎ

Օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը 2009 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում կրճատվել է 39%-ով և հաշվետու տարվա արդյունքներով կազմել շուրջ 1 տրիլիոն դոլար: Այսպիսի տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման հանձնաժողովը:

Այսպիսով, ճգնաժամի պայմաններում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն ամբողջ աշխարհում շարունակում է դրսևորել անկման միտում:Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել էր 14%-ով և կազմել 1,7 տրիլիոն դոլար:

Հրապարակած տվյալներում նշվում է, որ ընթացիկ տարում հնարավոր է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճեն, որն առավելապես պայմանավորված կլինի համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպերից:

Նշենք նաև, որ 2009 թվականի ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը զարգացած երկրներ կրճատվել է 41%-ով և կազմել 565 մլրդ դոլար, այն դեպքում, երբ զարգացող երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ծավալը կրճատվել է 35%-ով և կազմել 406 մլրդ դոլար: Զարգացող երկրներում օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են  6 տարի անընդմեջ աճ գրանցելուց հետո:

AMP
01/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.35
+0.17
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.1274
-0.048
Լարի (GEL)
138.22
+0.07
53836
+1522
Արծաթ
897.5
+33.14