22/06/2010 15:32
ԻՐԱՔԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆԱՎԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԻՑ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՆ 4,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԸ
Մայիսին Իրաքի եկամուտները նավթի արտահանումից գերազանցել են 4,3 մլրդ դոլարը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` հաշվետու այս մեկ ամսվա ընթացքում Իրաքն արտահանել է 58,7 մլն բարել նավթ` մեկ բարելի դիմաց սահմանված միջինը 73,8 դոլար գնով: Նշենք, որ այս տարվա ապրիլին Իրաքն արտահանել էր 53 մլն բարել նավթ, ինչն ավելացրել էր երկրի բյուջեն 4,2 մլրդ դոլարով:
Իրաքը նավթի պաշարներով աշխարհում երրորդն է, և օրական այս երկրում արտադրվում է 2,4 մլն բարել նավթ: Նավթի արտահանումն ապահովում է երկրի պետական բյուջեի եկամուտների 90%-ը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
