19/11/2010 11:05
ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ԻՌԼԱՆԴԻԱՆ ԴԻՄԵԼ Է ԵՄ ԵՎ ԱՄՀ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Իռլանդիան, իր ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով, պատրաստվում է դիմել Եվրամիության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) աջակցությանը: Այս մասին նշել է Իռլանդիայի կենտրոնական բանկի նախագահ Պատրիկ Հանոգան: Նախատեսվում է, որ վարկային միջոցները Իռլանդիային կտրամադրվեն տարեկան 5% տոկոսադրույքով, իսկ գումարի ընդհանուր արժեքը կկազմի մի քանի տասնյակ մլրդ եվրո:
Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն և Եվրամիությունն Իռլանդիային ֆինանսական աջակցություն կտրամադրեն այն նույն պայմաններով, որոնցով վարկային միջոցներ տրամադրվեցին համանման ֆինանսական խնդիրների առջև հայտնված Հունաստանին:
Նշենք, որ վերջին ժամանակահատվածում Իռլանդիան, սեփական բանկային համակարգին աջակցելու նպատակով, պարտադրված է եղել զգալի ընդլայնել պետական փոխառությունների ընդհանուր ծավալը: Ընթացիկ տարում երկրի պետական բյուջեի պակասուրդը հասել է ՀՆԱ-ի շուրջ 32%-ին:
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
Արծաթ
716.12
-43.36
10:50 30/09/26
10:31 30/09/26
18:03 29/09/26
