07/07/2010 15:28
ԻՏԱԼԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՃԱՌՔԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ
Իտալիայի կառավարությունը վաճառքի է ներկայացնում ազգային հարստություն համարվող անշարժ գույքի տարբեր օբյեկտներ` վերջիններիս համար հայտարարելով զեղչ:
Իտալիայի պետական սեփականության գնահատման հատուկ գործակալության կողմից հրապարակաված վաճառքի ենթակա օբյեկտների ցուցակում ընդգրկված են դղյակներ, կղզիներ, ափամերձ տարածքներ, հնագույն պատմական կառույցներ, պալատներ: Ցուցակը ներառում է շուրջ 19 հազար օբյեկտ, որոնք գնելու հայտ կարող են ներկայացնել ինչպես անհատներն, այնպես էլ տարբեր ընկերություններ: Իտալիայի պետական սեփականության օբյեկտների վաճառքը կմեկնարկի մինչև այս ամսվա վերջ:
Իտալիայի կառավարությունը, Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ, ակնկալում է պետական սեփականության օբյեկտների վաճառքի արդյունքում ներգրավել 3 մլրդ եվրո, որի 75%-ը կուղղվի տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորմանը, իսկ մնացյալ մասը` երկրի արտաքին պետական պարտքի մարմանը:
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
Արծաթ
710.01
-6.11
