ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԱՆՀՈՒՅՍ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎԸ
Իտալիայում աճում է ոչ միայն գործազուրկների թվաքանակն, այլև այն մարդկանց թիվը, ովքեր այլևս աշխատանք չեն փնտրում, քանի որ հույս չունեն որ կգտնեն: Նման տվյալներ է տրամադրել Իտալիայի վիճակագրական ծառայությունը:
Պաշտոնական տվյալների համաձայն, հիասթափված գործազուրկների թիվը Իտալիայում աճել է 14%-ով և կազմում է մոտ 1.5 միլիոն մարդ:
Միևնույն ժամանակ, Իտալիայում գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմում է 2 միլիոն 175 հազար մարդ: