ԻՏԱԼԻԱՅԻ ՀՆԱ-Ն ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է 0.2% ԱՆԿՈՒՄ
2009 թվականի չորրորդ եռամսյակում Իտալիայի ՀՆԱ-ն կրճատվել է 0.2%-ով` միայն մեկ եռամսյակ աճ գրանցելուց հետո: Իտալիայի պետական վիճակագրական Istat ծառայության նախնական տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Իտալիայի ՀՆԱ-ի անկումը կազմել է 2.8%:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու եռամսյակի համար կանխատեսել էին ՀՆԱ-ի աճ` շուրջ 0,1%-ով:
2009 թվականի երրորդ եռամսյակում երրորդ եռամսյակի համեմատությամբ Իտալիայի ՀՆԱ-ն աճել էր 0.6%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշի անկումը կազմել էր 4.6%: