ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆ ԱՃԵԼ է 64%-ՈՎ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 23 մլն եվրո: Այս մասին հաղորդում է Corriere della Sera պարբերականը` հիմք ընդունելով Իտալիայի քաղաքական գործիչների տարեկան եկամուտների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:
Պարբերականի հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում Իտալիայի վարչապետի եկամուտներն աճել են 64,3%: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով հայտնի քաղաքական գործչի եկամուտները գնահատվել էին շուրջ 14 մլն եվրո:
Հատկանշական է, որ Իտալիայի վարչապետի եկամուտները զգալիորեն գերազանցում են Իտալիայի մյուս քաղաքական գործիչների տարեկան եկամուտները: