
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆ ԻՏԱԼԻԱՅԻՆ ԲԵՐԵԼ Է 114 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Հարկային համաներման արդյունքում 2009 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ Իտալիայի կառավարությունը ետ է ստացել շուրջ 80 մլրդ եվրո (114 մլրդ դոլար): Կառավարությունը համաներման գործընթացը համարել է արդյունավետ և որոշում ընդունել երկարաձգել համաներման վերջնաժամկետը մինչև 2010 թվականին ապրիլ ամիսը:
Համաներման այս վերջին գործընթացը, որը մեկնարկել էր հոկտեմբերին, արդեն երրորդն նման քայլ է վերջին ութ տարիների ընթացքում:
Իտալիայի կառավարության մշակած նախագծի համաձայն տնտեսվարող սուբյեկտները կարող են ետ վերադարձնել պետությունից թակցրած եկամուտները` իրենց ներգրավված ակտիվների 6-7%-ի վճարման պայմանով: