
ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՆՑԵԼ Է ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 17% ԱՃ
Իտալիայի խոշորագույն նավթային Eni SpA ընկերությունն ամփոփել է 2010 թվականի առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 17%-ով` շնորհիվ նավթի գների բարձրացման: Հաշվետու եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը կազմել է 2,22 մլրդ եվրո: