ԻՏԱԼԻԱՆ` ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ. ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Եվրագոտու անդամ ևս մեկ պետություն հայտարարել է բյուջեի ծախսերի կրճատման մտադրության մասին: Իտալիայի կառավարության ընդունած նոր որոշման համաձայն 2011-2012 թվականներին երկրի պետական բյուջեի ծախսերը կկրճատվեն շուրջ 24 մլրդ եվրոյով, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1,6%-ը:
Պետական բյուջեի պակասուրդի հետ կապված խնդիրների լուծման նպատակով Սիլվիո Բերլուսկոնիի վարչակազմը մտադիր է նաև առաջիկա երեք տարիներին սառեցնել բյուջետային ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը և պետական հատվածում աշխատանքից ազատված յուրաքանչյուր 5 աշխատակցի փոխարեն աշխատանքի ընդունել մեկին:
Նշենք, որ ներկայումս Իտալիայի բոյւջեի պակասուրդը կազմում է երկրի ՀՆԱ-ի 5,3%-ը: Եվրամիության պահանջների համաձայն այս ցուցանիշը չպետք է գերազանցի 3% մակարդակը: