
MITSUBISHI-Ն ԵՎ PEUGEOT-Ն ՉԵՆ ՄԻԱՎՈՐՎԻ
Ճապոնական Mitsubishi և ֆրանսիական PSA Peugeot Citroen ընկերությունները, համաշխարհային ավտոշուկայում ներկայումս ձևավորված ոչ բարենպաստ պայմաններից ելնելով, հրաժարվել են համագործակցությունից:
Ինչպես նշվում է այս ընկերությունների տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` ֆրանսիական Peugeot ընկերությունը հետ է կանգնել ճապոնական իր գործընկերոջ բաժնետոմսերի 50%-ի գնման մտքից:
Հիշեցնենք, որ այս երկու ավտոարտադրող ընկերություններն իրենց համագործակցության շրջանակների ընդլայնանման մասին հայտարարել էին 2009 թվականի դեկտեմբերին: