ՃԱՊՈՆԻԱՅԻ ՈՍԿԵԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԵԼ ԵՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ 1,073 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
Ճապոնիայի ոսկեարժութային պահուստները մեկ ամսվա ընթացքում աճել են 17 մլրդ դոլարով և նոյեմբերի վերջի դրությամբ կազմել 1,073 տրիլիոն դոլար: Ինչպես նշվում է Ճապոնիայի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ` ոսկեարժութային պահուստների նման բարձր մակարդակը Ճապոնիայի համար ռեկորդային է:
Նշենք, որ Ճապոնիայում ոսկեարժութային պահուստների ռեկորդային աճ գրանցվում է արդեն չորրորդ ամիսն անընդմեջ:
Նախարարության ներկայացուցաիչների հայտարարության համաձայն` ոսկեարժութային պահուստների աճը նախ և առաջ պայմանավորված է դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի կայունացմամբ: