
2009Թ.-ԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
2009 թվականի արդյունքներով Ճապոնիայի արտահանման և ներմուծման ոլորտներում գրանցվել է ռեկորդային անկում: Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն հաշվետու տարվա ընթացքում ապրանքների արտահանման ոլորտում տարեկան կտրվածքով գրանցվել է 34,3 տոկոս անկում: 2009 թվականի ընթացքում ճապոնիան արատհանել է 50,84 տրիլիոն յեն (570 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ ապրանքներ:
Այս նույն ժամանակահատվածում Ճապոնիա ապրանքների ներմուծումը կրաճտվել է 36,2 տոկոսով` կազմելով 46,78 տրիլիոն յեն (շուրջ 526 մլրդ դոլար):
Նշենք, որ Ճապոնիայի արտահանման ծավալների անկումը առավելապես պայմանավորված է ճգնաժամի պայմաններում ԱՄՆ և եվրոպական երկրներ ճապոնական արտադրության ավտոմեքենաների և էլեկտրոնիկայի արտահանման ծավալների կրճատմամբ: Ներմուծման ոլորտում անկումը, միևնույն ժամանակ, բացատրվում է համաշխարհային շուկայում նավթի գների զգալի տատանումներով: