ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՇՈՒՐՋ 4,5%-ՈՎ ԿՐՃԱՏՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
2009 թվականի հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ Ճապոնիայում գրանցվել է արդյունաբերական պատվերների ընդհանուր ծավալի անկում շուրջ 4,5%-ով: Այս մասին նշվում է Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած զեկույցում, որտեղ ասվում է, որ ճգնաժամով պայմանավորված` տնտեսության ներկայիս անորոշությամբ պայմաններում արդյունաբերական ընկերությունները միտված են ծախսերի կրճատմանը, ինչով էլ բացատրվում է արդյունաբերական արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկման միտումը:
Նշենք, որ վերլուծաբանները հաշվետու ամսվա համար կանխատեսել էին արդյունաբերական պատվերների ընդհանուր ծավալների անկում միջինը 4,4%-ով: