
ՃԱՊՈՆԻԱՆ ԿՕԳՆԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՃԳՆԱԺԱՄԻ ԴԵՄ
Ճապոնիան նախատեսում է գնել Եվրագոտու ֆինանսական կայունության ֆոնդի կողմից թողարկված պարտատոմսերի 20%-ը: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ֆինանսների նախարար Իոսիխիկո Նոդան: Այսպիսով, Ճապոնիան կլինի երկրորդ երկիրը Չինաստանից հետո, որը կօգնի Եվրոպային հաղթահարել պարտքային ճգնաժամը:
Հիշեցնենք, որ Չինաստանը նույնպես ցուցաբերել էր իր աջակցությունը Եվրոպային` գնելով Իսպանիայի պետական պարտատոմսերը:
Եվրոպական կայունացման հիմնադրամը նախատեսում է 2011թ.-ին թողարկել 16.5 միլիարդ եվրոյի պարտատոմս, իսկ 2012թ.-ին` 10 միլիարդ եվրոյի պարտատոմս: