ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՍԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
2009-2010 ֆինանսական տարվա արդյունքներով, որն ավարտվել է ընթացիկ տարվա մարտի 31-ին, Ճապոնիայի կառավարության պարտքի համախառն ծավալը հասել է ռեկորդային մակարդակի` կազմելով շուրջ 883 տրիլիոն յեն (9,6 տրիլիոն դոլար):
Ճապոնիայի ֆինանսների նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալների համաձայն հաշվետու ֆինանսական տարում Ճապոնիայի կառավարության պարտավորությունների համախառն ծավալն աճել է 396 մլրդ դոլարով` առավելապես պայմանավորված ճգնաժամի պայմաններում հարկային մուտքերի կրճատմանը զուգընթաց գանձապետական պարտատոմսերի թողարկման ծավալների աճով:
Ոչ պաշտոնական հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր ճապոնացու կառավարության պարտքից բաժին է ընկնում 75 հազար դոլար: