ՃԱՊՈՆԻԱՅԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է ՇՈՒՐՋ 12 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնիայի ընթացիկ հաշվի դրական մնացորդը 2009 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով նախորդ ամսվա համեմատությամբ կրճավել է 21,1%-ով և ամսվա վերջի դրությամբ կազմել 1,194 տրիլիոն յեն (11,94 մլրդ դոլար): Հոկտեմբերին ընթացիկ հաշվի ավելցուկը կազմել էր շուրջ 15,14 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է Ճապոնիայի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` հաշվետու ամսվա արդյունքներով ընթացիկ հաշվի դրական մնացորդը տարեկան կտրվածքով աճել է 76,9%-ով: 2008 թվականի նոյեմբերին Ճապոնիայի ընթացիկ հաշվի ավելցուկը կազմել էր 6,75 մլրդ դոլար: