15/11/2010 15:25
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ ԿՐԿՆԱՊԱՏԿԵԼ Է ԻՐ ՇԱՀՈՒՅԹԸ
ճապոնական խոշորագույն Mitsubishi UFJ Financial Group (MUFG) բանկային խումբն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն, հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածու համեմատությամբ բանկի զուտ շահույթն աճել է ավելի քան երկու անգամ: Ընթացիկ տարվա ապրիլ-սեպտեմբեր ամիսներին բանկային հսկան աշխատել է 4,32 մլրդ դոլար:
Ինչպես նշվում է բանկի տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ժամանակահատվածում բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշների աճը պայամնավորված է ինչպես ծախսերի կրճատմանն ուղղված քաղաքականությամբ, այնպես էլ համաշխարհային ֆինանսական շուկայում նկատվող դրական միտումներով:
Հատկանշական է, որ ֆինանսական ցուցանիշների աճ են գրանցել նաև MUFG բանկի հիմնական մրցակիցները` ճապոնական բանկային համակարգի «մեծ եռյակի» մյուս երկու բանկերը: Մասնավորապես, Mizuho Financial Group և Sumitomo Mitsui բանկերը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
