ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 71,5%-Ը ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՎՆԱՍՈՎ
Ճապոնական ընկերությունների շուրջ 71,5%-ը նախորդ ֆինանսական տարին ամփոփել են վնասով: Ինչպես նշվում է Ճապոնիայի հարկային ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ` երկրում գործունեություն ծավալով շուրջ 2,6 մլն ընկերություններից միայն 740 հազարին է հաջողվել 2008-2009 ֆինանսական տարին փակել շահույթով:
Հատկանշական է, որ ֆինանսական տարին վնասով փակած ընկերությունների թիվը ռեկորդային է այս երկրում նման վիճակագրական ուսումնասիրությունների իրականացման ողջ պատմության ընթացքում: