
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 4,9% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ եռամսյակի համեմատությամբ Ճապոնիայի ՀՆԱ-ն իրական արտահայտությամբ աճել է 4,9%-ով: Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում տարեկան կտրվածքով գրանցվել է իրական ՀՆԱ-ի շուրջ 1,2% աճ:
Նշենք նաև, որ հունվար-մարտ ժամանակահատվածում Ճապոնիայի ՀՆԱ-ն, անվանական արտահայտությամբ, նախորդ եռամսյակի համեմատությամբ գրանցել է 1,2% աճ, իսկ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ` 0,3% աճ: