ՃԱՊՈՆԱԿԱՆ ԽՈՇՈՐ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԸ ԿՃԱՆԱՉՎԻ ՍՆԱՆԿ
Ասիական խոշոր ավիափոխադրող Japan Airlines ընկերությունն այսօր դատարան կներկայանա սննկացման հայցով: Ընկերության վերակազմավորման գործընթացը, որը մասնակիորեն կիրականացվի պետական հիմնադրամի միջոցների հաշվին, կկառավարի Բիզնեսի Վերականգնման Կորպորացիան:
Japan Airlines ավիաընկերության ամենակարևոր խնդիրը կուտակված մեծ պարտքերն են, ինչով պայմանավորված ընկերությունը կրում է լուրջ ֆինանսական դժվարություններ: 2001 թվականից սկսած ընկերությունը պետական աջակցություն ստանալու նպատակով արդեն երեք անգամ դիմել է Ճապոնիայի կառավարությանը:
Նշենք նաև, որ Japan Airlines-ի պարտքերը գերազանցում են 8,8 մլրդ դոլարը:
Japan Airlines ավիաընկերությունը կազմավորվել է 1951 թվականին և, իրականացնելով չվերթներ 103 ուղղություններով, համարվում է Ասիայի խոշոր ավիաընկերություններից մեկը: