
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵՆ ԿՀԱՍՏԱՏՎԻ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ`ՇՈՒՐՋ 1 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԾԱԽՍԵՐՈՎ
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է 2010-2011 ֆինանսական տարվա պետական բյուջեի նախագիծը` երկրի համար ռեկորդային 92,299 տրիլիոն յեն (շուրջ 1 տրիլիոն դոլար) մակարդակում: Այժմ բյուջեի նախագիծը քննարկման է ներկայացվելու վերին պալատում, և վերջինիս կողմից վերջնական հաստատումից հետո`այն կընդունվի` Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ պետական ծախսերի նման բարձր մակարդակում:
Նշենք, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով Ճապոնիայի կառավարությունը նախատեսում է 2010-2011 ֆինանսական տարվա ընթացքում թողարկել 44,3 տրիլիոն յեն ընդհանուր ծավալով պետական պարտատոմսեր:
Ճապոնիայի ֆինանսների նախարարության գնահատմամբ` 2010-2011 ֆինանսական տարվա արդյունքներով Ճապոնիայի պետական պարտքը կարող է գերազանցել 862 տրիլիոն յենը, որը կկազմի երկրի ՀՆԱ-ի շուրջ 180%-ը: