
ՓԵՏՐՎԱՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 35%-ՈՎ
Արդեն յոթ ամիս անընդմեջ Ճապոնիայում գրանցվում է նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճ: 2010 թվականի փետրվարին Ճապոնիայում իրացվել է 294 887 նոր ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 35%-ով:
Ճապոնիայի ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն վերջին 41 ամիսների ընթացքում առաջին անգամ Ճապոնիայում գրանցվել է բեռնատար ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճ` շուրջ 1.3%-ով:
Հատկանշական է, որ Ճապոնիայի ավտոշուկայում շարունակում է առաջատար մնալ Toyota Motor Corp. ընկերությունը, որի վաճառքի ծավալները հաշվետու ամսվա ընթացքում աճել են շուրջ 52.7%-ով: