
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 45,6%-ՈՎ
2010 թվականի հունվարին Ճապոնիայից արտահանվել է 340 հազար 421 ավտոմեքենա: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 45,6%-ով:
Ինչպես նշվում է Ճապոնական ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած զեկույցում` հաշվետու ամսում Ճապոնիայից ավտոմեքենաների արտահանման համախառն ծավալը (ներառյալ նաև ավտոպահեստամասերի արտահանումը) դրամային արտահայտությամբ աճել է 73,1%-ով և կազմել 9.64 մլրդ դոլար:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունվարին Ճապոնիայից մարդատար ավտոմեքենաների արտահանման ծավալներն աճել են 50,7%-ով, բեռնատար ավտոմեքենաների արտահանման ծավալները` շուրջ 28%-ով, իսկ ավտոբուսների արտահանումը կրճատվել է 20,9%-ով: