ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ
2009 թվականին Ճապոնիայում արտադրված ավտոմեքենաների ընդհանուր ծավալը հասել է վերջին 33 տարիների ընթացքում իր ամենացածր մակարդակին: Այս մասին նշվում է ճապոնական ավտոարտադրող ընկերությունների ազգային ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ պարզաբանվում է, որ ավտոարտադրության ոլորտում գրանցված անկումը հետևանք է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի:
Պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի ընթացքում Ճապոնիայում թողարկվել է շուրջ 8 մլն ավտոմեքենա, և այս ցուցանիշը Ճապոնիայի ավտոարտադրության ոլորտում ռեկորդային ցածր է:
Նշենք նաև, որ 2008 թվականի համեմատությամբ 2009 թվականին ճապոնական ավտոարտադրությունը կրճատվել է 31,5 տոկոսով: