
ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ՍՆՆԿԱՑԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 13 ՀԱԶԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
2009 թվականի ընթացքում ավելի քան 13 հազար ճապոնական ընկերություններ, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հայտնվելով ծանր տնտեսական իրավիճակում, ճանաչվել են սնանկ: Այսպիսով, անցյալ տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած ընկերությունների թիվը 2008 թվականի համեմատությամբ աճել է շուրջ 5 տոկոսով` հասնելով Ճապոնիայի պատմության մեջ իր առավելագույն մակարդակին:
Teikoku Databank տեղեկատվական գործակալության տվյալների համաձայն սննկացած ընկերությունների կուտակած պարտքերի համախառն ծավալը կազմել է 6 տրիլիոն 810 մլրդ 100 մլն յեն (7,5 մլրդ դոլար), իսկ սննկացման գործընթաց իրականացրած յուրաքանչուր 5-րդ ընկերություն գործունեություն է ծավալել երկրի արտադրության ոլորտում: