
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ճապոնիայի ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի արտահանման ծավալները կրճատվել են 6,2%-ով, ընդ որում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է արտահանման ծավալների անկման տեմպերի զգալի դանդաղեցում:
Այս տարվա նոյեմբերին գրանցվել է Ճապոնիայից Չինաստան և ասիական զարգացող այլ երկյրներ ապրանքների արտահանման ծավալների 4,7% աճ:
Հրապարակած տվյալների համաձայն նոյեմբերին Ճապոնիայի արտահանման համախառն ծավալը կազմել է 4,99 տրիլիոն յեն (55,5 մլրդ դոլար), իսկ ներմուծումն այս նույն ժամանակահատվածում տարեկան կտրվածքով գրանցել է 16,8% անկում և կազմել շուրջ 4,6 տրիլիոն յեն: