ՀՈՒՆՎԱՐԻՆ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 41%-ՈՎ
Այս տարվա հունվարին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի արտահանման համախառն ծավալներն աճել են շուրջ 41%-ով, որն առավելապես պայմանավորված է Չինաստան և ասիական զարգացող այլ երկրներ արտահանման ծավալների աճով: Հաշվետու ամսվա ընթացքում Ճապոնիան արտահանել է 4,9 տրիլինոն յեն (54.4 մլրդ դոլար) ընդհանուր արժողությամբ ապրանքներ:
Նշենք, որ ճգնաժամի պայմաններում Ճապոնիայի արտահանման ծավալներն աճում են արդեն երկրորդ ամիսն անընդմեջ:
Հաշվետու ամսվա ընթացքում շուրջ 80%-ով աճել է Չինաստան արտահանման ծավալները, որը Ճապոնիայի ամենակարևոր արտաքին շուկան է:
2010 թվականի հունվարի Ճապոնիայի ներմուծման ծավալներն աճել են 8,6%-ով և կազմել 4,8 տրիլիոն յեն: