ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՃԱՊՈՆԻԱՅԻ ՀՆԱ-Ն ԱՃԵԼ Է 0.3%-ՈՎ
Ճապոնիայի կառավարության տնտեսական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներ:
Հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել է 0.3%-ով:
Նշենք, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ճապոնիայի ՀՆԱ-ն աճել էր 2,3%-ով, իսկ այս տարվա առաջին եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ի անկումը տարեկան կտրվածքով կազմել էր 14,2%: