ՃԱՊՈՆԻԱՆ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 60 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ճապոնական կառավարությունը պատրաստ է ասիական երկրներին տրամադրել ավելի քան 60 մլրդ դոլար, եթե վերջիններս ունենան ֆինանսական միջոցների կարիք: Կառավարությունն այդ միջոցները կտրամադրի ճապոնական արժույթային ֆոնդից, որտեղ ներկայումս կա ավելի քան 1 տրիլիոն դոլար: Տարածաշրջանի որևէ երկրում իրացվելիության խնդրի առկայության դեպքում ճապոնական կառավարությունը արտարժույթային փոխանակման պայմանագիր կկնքի այդ երկրի հետ: Նշենք, որ ֆինանսական միջոցները կտրամադրվեն իենով, որի նպատակ է ընդլայնել իենի օգտագործման շրջանակները: