ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԾԱՎԱԼԻ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 2,6%-ՈՎ
2009 թվականի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ Ճապոնիայում արդյունաբերական արտադրանքի ծավալի ինդեքսն աճել է 2,6%-ով: Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարության տվյալնեի համաձայն Ճապոնիայում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ գրանցվում է արդեն իններորդ ամիսն անընդմեջ:
Նշենք, որ հաշվետու ամսվա ընթացքում գրանցվել է առավելապես այնպիսի արտադրատեսակների արտադրության ծավալների աճ, որոնք նախատեսված են արտահանման համար: